Աջարիայի կառավարության շենքի մոտ աղմուկ էր և բախում
Աջարիայի կառավարության շենքի մոտ աղմուկ էր և բախում

Աջարիայի կառավարության շենքի մոտ աղմուկ էր: «Ազգային շարժման» ներկայացուցիչներն ու իրավապահները միմյանց դեմ են բախվել:

«Ազգային շարժման» ներկայացուցիչները փորձեցին պարան կապել շենքի դիմաց և դրա վրա կախել ընտրական արձանագրությունների պատճենները, ինչը, ըստ նրանց, հաստատում է կեղծիքը:

Սկզբում, իրավապահները թույլ չեն տվել ընդդիմության անդամներին դա անել, ինչը բերել է բանավոր առճակատման, բայց քիչ անց նրանց թույլատրվեց կապել պարանը և դրա վրա կախել արձանագրությունների պատճենները:

Այս պահին կառավարության տան մոտ տիրում է անդորր: Ընդդիմության մի խումբ կողմնակիցներ բողոքի ցույցեր են անցկացնում մի քանի օր շարունակ և գիշերում վրաններում: