Աջարիայի կառավարության շենքի առջև ցուցարարները բացել են սրճարան
Աջարիայի կառավարության շենքի առջև ցուցարարները բացել են սրճարան

Աջարիայի կառավարության շենքի առջև հատուկ վրանում ցուցարարները բացել են սրճարան: Նրանք այսպիսով բոյկոտել են համավարակի հետ կապված սահմանափակումների դեմ: Ցանկացողներին սրճարանում հյուրասիրել են սուրճով և քաղցրավենիքով:

Ցույցի կազմակերպիչներն ասում են, որ չնայած համավարակին, սրճարանի գործունեության մեջ վտանգ չեն տեսնում:

«Յուրաքանչյուր մարդ ստանձնում է պատասխանատվություն: Որևէ փաստ չի արձանագրվել, որ ցույցին որևէ մեկն ունեցել է կորոնավիրուս: Ցույցի կալստեր չի եղել: Յուրաքանչյուր մարդ ստանձնում է պատասխանատվություն, երբ այստեղ է գալիս: Ով համարում է, որ այստեղ գտնվելը կորոնավիրուսի տեսանկյունից վտանգավոր է, չի գա: Սա բողոք է իշխանության նկատմամբ, որը կորոնավիրուսն օգտագործում է հօգուտ իրեն»,- հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Միհրդատ Քամադաձեն: