Աջարիայի Գերագույն ընտրական հանձնաժողովն ընտրությունների ամփոփիչ արձանագրությունն ընդունել է ընդդիմության բողոքի ֆոնին
Աջարիայի Գերագույն ընտրական հանձնաժողովն ընտրությունների ամփոփիչ արձանագրությունն ընդունել է ընդդիմության բողոքի ֆոնին

Ընդդիմության բողոքի ֆոնին Աջարիայի Գերագույն ընտրական հանձնաժողովը (ԳԸՀ) ընդունել է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը:

Ըստ «Միացյալ ազգային շարժման» մեծամասնական թեկնածու Գիորգի Կիրթաձեի, ԳԸՀ-ի արձանագրությունը շուտով կչեղարկվի:

«Չնայած բազմաթիվ կեղծիքների, ԳԸՀ-ն ստացել է ամփոփ արձանագրություն: Քոբուլեթիում, օրինակ, իշխող թիմի թեկնածուն հաղթեց 22 ձայնով, երբ հազարավոր քվեաթերթիկներ կորան և չեղյալ հայտարարվեցին, բայց մենք դեռ կանցկացնենք վերընտրություններ և հավաստիացնում ենք, որ ԳԸՀ-ի այս արձանագրությունը շուտով չեղյալ կհամարվի», – հայտարարել է Գիորգի Կիրթաձեն:

Ըստ ԳԸՀ-ի նախագահ Պարմեն Ջալաղոնիայի, ընտրական հանձնաժողովը գործել է լիովին համապատասխան օրենքին, իսկ ընդդիմության կողմից ներկայացված մեղադրանքներն անհիմն են:

«Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի բողոքելու և խոսքի արտահայտման ազատության: Ես չեմ կարող քաղաքական գնահատականների մեջ մտնել: Ես միայն կարող եմ ձեզ ասել, որ Գերագույն ընտրական հանձնաժողովը ոչ մի բողոք չի ստացել ամփոփ արձանագրությունների վերաբերյալ և որ այն, ինչ գոյություն չունի, չի կարող քննարկվել», – հայտարարել է Պարմեն Ջալաղոնիան:

Համամասնական ընտրությունների արդյունքներն ամփոփվեցին ԳԸՀ-ի այսօրվա նիստին և երկու մեծամասնական ընտրատարածքներում ընտրությունների երկրորդ փուլը նշանակվեց նոյեմբերի 21-ին: Ըստ ԳԸՀ-ի, Աջարիայի Գերագույն խորհրդում անցողիկ շեմը հատել են երկու կուսակցություններ՝ «Վրացական երազանքը» և «Ազգային շարժումը»: Իշխող թիմը նվաճել է տեղերի մեծամասնությունը: Իշխող թիմի մեծամասնական թեկնածուն նույնպես հաղթել է Քոբուլեթիի ընտրատարածքում, իսկ երկրորդ փուլ կանցկացվի Բաթումիի ու Լեռնային Աջարիայի ընտրատարածքներում: