Աջարիայի առողջապահության նախարարի խոսքով, Տրապիզոնի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած Վրաստանի հինգ քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է, մեկն այսօր կլքի կլինիկան
Աջարիայի առողջապահության նախարարի խոսքով, Տրապիզոնի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած Վրաստանի հինգ քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է, մեկն այսօր կլքի կլինիկան

Նախօրեին Տրապիզոնի մերձակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած Վրաստանի հինգ քաղաքացիները բուժվում են թուրքական կլինիկաներում։ Նրանցից մեկի վիճակը ծանր է, իսկ տուժածներից մեկն այսօր կլքի կլինիկան։ Այդ մասին հայտարարել է Աջարիայի առողջապահության նախարար Նինո Նիժարաձեն, ով երեկ այցելել է Թուրքիայում վիրավորներին։

«Ավտովթարից տուժածների բուժման ծախսերն ամբողջությամբ կհոգա թուրքական կողմը։ Հիվանդներից մեկի վիճակը ծանր է, մեկը՝ թեթև, և նա այսօր կլքի կլինիկան, նրանցից երեքի վիճակը միջին ծանրության է և երկար բուժման կուրս է պահանջում»,- ասել է Նինո Նիժարաձեն։

Նախարարի խոսքով, տուժած Վրաստանի քաղաքացիները փոքր բիզնեսով են զբաղվել և Թուրքիայում գտնվել են անձնական գործունեությամբ։

Վթարը տեղի է ունեցել երեկ Տրապիզոնի մոտ, վեց ուղեւորներից մեկը՝ միջին տարիքի մի կին, տեղում մահացել է։