Աջակցում ենք Վրաստանի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցելու ձգտմանը. Իսպանիայի ԱԳ նախարար
Իսպանիան աջակցում է Վրաստանի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցելու ձգտմանը,- այս մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելը՝ Մադրիդում վրաց գործընկերոջ հետ անցկացված մամլո ասուլիսին:
Երկու երկրների գերատեսչության ղեկավարները բարձր գնահատական են տվել Վրաստան-Իսպանիա հարաբերություններին և Վրաստանի կարևոր առաջընթացին երկրի զարգացման ճանապարհին:
Նախարարները մեկ անգամ ևս հաստատել են երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ աջակցություն: Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, Իսպանիան միջազգային ասպարեզում կարևոր օգնություն կցուցաբերի Վրաստանի իքնիշխանության և տարածքային ամբողջականության կայունացման գործում:
Իր հերթին, նա մեկ անգամ ևս հաստատել է վրացական կողմի կայուն դիրքորոշումը միջազգայնորեն ճանաչված սահմաններում Իսպանիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Դավիթ Զալկալինի իր գործընկերոջը մանրամասն ծանոթացրել է Վրաստանի օկուպացված շրջաններում առկա վիճակը և Ռուսաստանի ապակառուցողական քայլերը: Դրա հետ մեկտեղ, նախարարն ընդգծել է կոնֆլիկտի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Նախարարները դրական են գնահատել երկու երկրների միջև ակտիվացած բիզնեսի և էկոնոմիկայի կապերը, ընդգծել այն փաստը, որ Վրաստանում հաջողության գործունեություն են ծավալում իսպանական առաջատար ընկերությունները: