Աջակցում ենք Վրաստանի իշխող կուսակցության և ընդիմության միջև երկխոսությանը. ԱՄՆ-ի դեսպանատուն
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը տարածում է հայտարարություն, որտեղ իր աջակցությունն է հայտնու Վրաստանի իշխող կուսակցության և ընդդիմության միջև քաղաքական երկխոսությանը, որը նպատակ ունի Վրաստանում ստեղծել այնպիսի ընտրական համակարգ, որն առավելագույնս օգտակար կլինի վրաց ժողովրդին:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը աջակցում է իշխող կուսակցության և ընդիմության ներկայացուցիչների միջև երկխոսությանը, որը նպատակ ունի Վրաստանում ստեղծել այնպիսի ընտրական համակարգ, որն առավելագույնս օգտակար կլինի վրաց ժողովրդին: ԱՄՆ-ի դեսպանատունը հիասթափված է, որ երեկ ընդդիմության առաջնորդի հանդեպ կայացրած վճիռը և պատժի ժամկետը վտանգի տակ են դնում երկխոսությունը:
Հաջող երկխոսությանը նպաստող միջավայրը պահանջում է անկախ, թափանցիկ դատական համակարգ, որ ազատ է քաղաքական միջամտությունից: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ քաղաքական երկխոսության և ընտրական օրենսգրքի հետագա կատարելագործմանը, ինչը ազատ և արդար ընտրությունների համար պայմաններ ստեղծելու լավագույն միջոցն է», – ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ: