«Վրացական երազանքը», որպես կառուցողական քաղաքական ուժ, կանի հնարավորը երկխոսությունը հաջող ավարտին հասցնելու համար. Իրակլի Կոբախիձե
«Վրացական երազանքը», որպես կառուցողական քաղաքական ուժ, կանի հնարավորը երկխոսությունը հաջող ավարտին հասցնելու համար. Իրակլի Կոբախիձե

«Վրացական երազանքը», որպես կառուցողական քաղաքական ուժ, կանի հնարավորը երկխոսությունը հաջող ավարտին հասցնելու համար, – այս մասին Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումից հետո, հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նա շնորհակալություն հայտնեց Եվրոպական խորհրդի նախագահի ներկայացուցչին, Վրաստան կատարած այցի համար:

«Շատ հետաքրքիր հանդիպում էր: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիությանը, Շառլ Միշելին և պարոն Քրիստիան Դանիելսոնին Վրաստան ժամանելու համար: Մենք գիտենք, որ դրա նպատակն է նպաստել երկխոսության հաջող ավարտին: Մենք մեծ հույս ունենք, որ այս երկխոսությունը հաջող կավարտվի: «Վրացական երազանքը», որպես կառուցողական քաղաքական ուժ և իշխող կուսակցություն, գիտակցելով իր առանձնահատուկ պատասխանատվությունը հասարակության և միջազգային գործընկերների առջև, կանի հնարավորը, հաջող երկխոսություն ապահովելու համար:

Երկխոսության մանրամասների վերաբերյալ մեր կողմից որևէ հայտարարություն չի կարող արվել: Երկխոսությունը կշարունակվի առաջիկա օրերին, և այս գործընթացի ավարտից հետո մենք կկարողանանք մեկնաբանություններ անել», – ասել է Կոբախիձեն: