Աջակցում ենք ինչպես Վրաստանում, այնպես էլ ցանկացած այլ երկրում այնպիսի քաղաքական միջավայրին, որը բաց է բազմակարծության համար. Ֆիլիպ Ռիկեր
Աջակցում ենք ինչպես Վրաստանում, այնպես էլ ցանկացած այլ երկրում այնպիսի քաղաքական միջավայրին, որը բաց է բազմակարծության համար. Ֆիլիպ Ռիկեր

Մենք աջակցում ենք ինչպես Վրաստանում, այնպես էլ ցանկացած այլ երկրում այնպիսի քաղաքական միջավայրին, որը բաց է բազմակարծության համար, – այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը:

«Իհարկե, քաղաքական մասնակցությունը, ներգրավվածությունը և մամուլի բազմակարծությունը հիմնական հիմքն ու սկզբունքն են այն արժեքների, որոնք միմյանց են կապում Վրաստանը և Միացյալ Նահանգները: Նույնպես մասն են այն արժեքների, որը կիսում է ՆԱՏՕ-ի ցանկացած անդամ: Կարևոր է, որ ցանկացած քաղաքականություն իրականացվի այնպես, որ երկրում ստեղծվեն այսպիսի պայմաններ, առանձնապես այն ժամանակ, երբ մոտենում է ընտրական տարին», – հայտարարել է Ֆիլիպ Ռիկերը: