Աջակցում ենք ընտրական օրենսգրքում հիմնարար փոփոխություններին. «Եվրոպացի սոցիալիստներ»
«Եվրոպացի սոցիալիստներ» քաղաքական կուսակցության խորհրդարանական պատգամավորները մասնակցել են, Վրաստանի խորհրդարանում կայացած առցանց հանդիպմանը, որն անց է կացվել՝ ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի (OSCE/ODIHR) և Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ,- այս մասին հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը:
Նրանց խոսքով, «Եվրոպացի սոցիալիստները» հանդիպման ժամանակ ներկայացրել են ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկներ, նշելով, որ կուսակցությունը սատարում է ընտրական օրենսգրքի հիմնարար փոփոխությանը:
«Հանդիպմանը «Եվրոպացի սոցիալիստներն» առաջարկել են, որ ստեղծվեն բոլոր պայմանները առաջիկա ինքնակառավարման ընտրությունների համար, որպեսզի ընտրություններն անց կացվեն ժողովրդավարական, արդար և մրցակցային միջավայրում, ինչը կառուցողական է ընկալվել հանդիպման ժամանակ», – ասված է հայտարարության մեջ:
«Եվրոպացի սոցիալիստների» կարծիքով, կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր միջազգային կազմակերպությունների հետ և ապագայում ներկայացնել ընտրական համակարգը բարելավելու և երկրում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նպատակով հիմնավորված առաջարկություններ: