Բնակարանների և տների վարձակալման «Աիրբի են բի» (Airbnb) հարթակին այսօրվանից ավելացվել է 31 լեզու, այդ թվում վրացերենը: Կայք էջը այսուհետ ձեռնհաս է 62 լեզվով:
«62 լեզուն նշանակում է, որ «Airbnb» հարթակի մայրենի լեզվով ընթերցելու հնարավորություն կունենա մոլորակի մոտ 4 միլիարդ մարդ: Նոր լեզուներ ավելացնելով փորձում ենք հնարավորինս շատ մարդկանց տալ հյուրընկալության հնարավորություն և ստանալ եկամուտ»,-ասված է կայքի պաշտոնական էջում: