ԱՀԿ ղեկավար. Առաջիկա մի քանի ամիսները կլինի շատ բարդ, սա կեղծ ահազանգ չէ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Տեդրոս Գեբրեյեսուսը հայտարարում է, որ առաջիկա մի քանի ամիսները կլինի շատ բարդ:

Գեբրեյեսուսի խոսքով, հյուսիսային կիսագնդի մի քանի երկիր վտանգավոր ուղի է բռնել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի խոսքով, աշխարհն այժմ կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու ծայրահեղ ծանր փուլում է:

«Մենք կոչ ենք անում առաջնորդներին, անհնապաղ գործել, որպեսզի խուսափենք մահացությունից, առողջապահության պարտադիր ծառայությունների լուծարումից և դպրոցի փակումից: Կրկնում եմ այն, ինչ ասացի փետրվարին, սա կեղծ ահազանգ չէ»,- հայտարարել է առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը: