ԱՀԿ. Աշնանը կորոնավիրուսի հերթական ալիքն է սպասվում

10:06, 06.07.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում երկրներին զգույշ լինել կովիդ-սահմանափակումները վերացնելիս:

Կազմակերպության հատուկ ծրագրի ղեկավար Մայք Ռայանը ասում է, որ համաճարակը դեռ չի ավարտվել, և աշնանը սպասվում է հերթական ալիք: Ինչպես հայտնում է «Reuters»-ը, այս մասին Մայք Ռայանը խոսել է սոցիալական ցանցերում կազմակերպված միջոցառման ժամանակ:

«Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ մենք նորմալ կյանքին շատ շուտ ենք վերադարձել և կարծում եմ, որ դրա համար պետք է վճարենք, քանի որ պատվաստումների գործընթացը պատշաճ մակարդակի վրա չէ, վիրուսի տարբերակներ կան, և մենք դեռևս բավական քանակով մարդկանց չենք պաշտպանել: Կարծում եմ, որ մենք շատ արագ ճանապարհ ենք հարթում համաճարակաբանական իրավիճակի հետ կապված ռիսկերի համար», – ասաց Մայք Ռայանը:

Ըստ Մայք Ռայանի, միջին հաշվով օրական կորոնավիրուսի մեկ միլիոն դեպք է հայտնաբերվում ամերիկյան տարածաշրջանում, իսկ կես միլիոն՝ եվրոպական տարածաշրջանում:

«Ուղղակի մեզ մի քիչ համբերություն է պետք: Հիշեք անցյալ ամառը, երբ ամեն ինչ լավ էր, բոլորը հանգստացան, իսկ հետո եկավ սեպտեմբեր-հոկտեմբերը, և մենք մեծ խնդիրների մեջ էինք: Կարծում եմ, որ մենք նույն ուղու վրա ենք, այս անգամ ավելի վարակիչ տարբերակով», – ասաց Մայք Ռայանը:

Նմանատիպ