Ահաբեկչությունն ու մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը պետք է պարտության մատնվի միասնական ուժերով. Դավիթ Զալկալիանի
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին «թվիթերով» արձագանքել է նոյեմբերի 2-ին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությանը և իր վիշտն է արտահայտել դեպքի կապակցությամբ:
«Ես ցնցված եմ Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով: Ցավակցում եմ ավստրիացի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին և մաղթում շուտափույթ ապաքինում տուժածներին», – նշում է նախարարը:
Արտաքին գործերի նախարարի խոսքով, ահաբեկչությանը պետք է հաղթել ամբողջ աշխարհում:
«Ահաբեկչությունն ու մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը պետք է պարտության մատնվի միասնական ուժերով և Վրաստանը պատրաստ է կատարել այդ առաքելությունը ձեզ հետ միասին»,- ասված է հայտարարության մեջ:
Վիեննայում հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին, տեղական ժամանակով 20:00-ին: Ոստիկանության տվյալներով, զինված անձը կրակ է բացել վեց տարբեր վայրերում, այդ թվում ՝ սինագոգային հարակից մեկի: Հինգ մարդ զոհվել է, 15-ը վիրավորվել: Ավստրիայի կառավարությունը կատարվածը համարում է ահաբեկչական գործողություն: Երկրի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, հարձակվողներից մեկը սպանվել է, մեկը որոնվում է: Իրավապահները Վիեննայի բնակիչներին հորդորում են մնալ տանը: