Աղմուկ Վրաստանի խորհրդարանում՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալելուց հետո (ֆոտո, վիդեո)

Այսօր, խորհրդարանում համամասնական ընտրական համակարգին անցնելու առնչությամբ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխություններն առաջին ընթերցմամբ քվեարկությանը չի ստացել ձայների բավական քանակ: Արդյունքում փոփոխությունները տապալվել է:

Հարցի առնչությամբ անցկացվել է ազատ քվեարկություն: Սահմանադրական փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ էր 113 ձայն: Կառավարող թիմի կողմից պատրաստված սահմանադրական նախագծին աջակցել է 101 պատգամավոր, երեքը դեմ է եղել:

Քվեարկությունից հետո աղմուկ էր նիստերի դահլիճում: