Աղմուկ է Աջարիայի կառավարության շենքի մոտ, որտեղ «Ազգային շարժման» անդամներն անցկացնում են բողոքի ցույց
Աղմուկ է Աջարիայի կառավարության շենքի մոտ, որտեղ «Ազգային շարժման» անդամներն անցկացնում են բողոքի ցույց

Աջարիայի կառավարության շենքի մոտ, որտեղ «Ազգային շարժման» անդամներն անցկացնում են բողոքի ցույց, աղմուկ է: Ցուցարարներն աշխատակիցներին չեն թողնում մուտք գործել շենք:

Տեղում մոբիլիզացված են իրավապահները: Նրանք ցուցարարներից պահանջում են ազատել մուտքերը:

Երեկ, խորհրդարանում համամասնական ընտրական համակարգին անցնելու առնչությամբ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխություններն առաջին ընթերցմամբ քվեարկությանը չի ստացել ձայների բավական քանակ: Արդյունքում փոփոխությունները տապալվել է:

Վրաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունները տապալելուց հետո խորհրդարանական մեծամասնությունը լքել են մի շարք պաշտոնյաներ: