Աղետի հետեւանքով վնասված դպրոցների տանիքների վերականգնման աշխատանքները շարունակվում են
Կրթության նախարարության տեղեկացմամբ, Կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալությունը շարունակական վերականգնողական աշխատանքներ է իրականացնում աղետից տուժած դպրոցների տանիքներում։
Գերատեսչության տվյալներով, այս տարվա մարտին եւ ապրիլին ուժեղ քամու և անձրեւների հետևանքով վնասվել են Կախեթիի, Քվեմո Քարթլիի եւ Սամցխե-Ջավախքի 11 հանրակրթական դպրոցի տանիքներ։
«Գործակալությունը օպտիմալ կարճ ժամանակում իրականացրել է առկա իրավիճակի ամբողջական վերլուծություն եւ սկսել է իրականացնել վերականգնողական աշխատանքներ։ Ընթացիկ գործընթացին տեղում ծանոթացել է Կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալության տնօրեն Լևան Սուխիտաշվիլին։
Նշենք, որ աշխատանքներն իրականացվում են Վրաստանում շինարարական նորմերի ու կանոնների պահպանմամբ և կավարտվեն այս տարվա հունիսի կեսերին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մեկուկես միլիոն լարի»,- հայտնել են կրթության նախարարությունից։