Աֆղանստանում վրաց զինվորականների համար նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու այսօր
Աֆղանստանում վրաց զինվորականների համար նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու այսօր

Աֆղանստանում գտնվող վրաց զինվորականների համար նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անց է կացվելու այսօր, նոյեմբերի 26-ին: Համապատասխան բյուլետենները ԿԸՀ-ի ներկայացուցիչները Վրաստան կբերեն, նոյեմբերի 28-ին:

Դրա հետ մեկտեղ, արտասահմանում գտնվող ընտրատեղամասերը, ընտրությունների երկրորդ փուլի համար նոյեմբերի 28-ին բաց կլինեն մինչև ժամը 12:00-ն:

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու նոյեմբերի 28-ին, այդ օրը հայտարարված է հանգստյան օր:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկում են՝ անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և «միասնական ազգային շարժման» ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն: