Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչները փորձել են ներխուժել մզկիթ. Զոհվել է մեկ մարդ
Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչները փորձել են ներխուժել մզկիթ. Զոհվել է մեկ մարդ

Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչները փորձել են ներխուժել մզկիթ: Միջադեպի արդյունքում զոհվել է մեկ մարդ: Հարձակումը տեղի է ունեցել Աֆղանստանի Հերատ քաղաքում: Տուժել է յոթ մարդ:

Ոստիկանության լրատվությամբ, մզկիթ ներխուժող անձանց դիմակայել են ոստիկանները, որից հետո նրանք պայթեցրել են իրենց: Միջադեպի պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել: