Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենայով ներխուժել է ռազմակայան, մահացել է առնվազն 26 մարդ

Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենայով ներխուժել է ռազմակայան և պայթեցրել իրեն: Այս մասին տեղեկությունը տարածում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Գործակալության տվյալներով, միջադեպի արդյունքում զոհվել է առնվազն 26 մարդ, 17-ը ՝ վիրավորվել է: Բոլոր զոհվածները անվտանգության ուժերի ներկայացուցիչներ են:

Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: