Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1400-ը

Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1 400-ը։ Այս մասին տեղեկություն է տարածել «Թալիբանի» կառավարությունը։

Իշխանությունները չեն բացառում զոհերի թվի աճը։ Փրկարարական խմբերը շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները Աֆղանստանի արևելքում՝ լեռնային շրջաններում։

6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Աֆղանստանում օգոստոսի 31-ին։ Աղետը ոչնչացրել է ամբողջական բնակավայրեր Պակիստանի հետ սահմանակից Կունար նահանգում։ Ստորգետնյա ցնցումները որոշ շրջաններում սողանքներ են առաջացրել, ինչի հետևանքով ճանապարհները դարձել են անանցանելի։ Երկրաշարժի հետևանքով «Թալիբանը» միջազգային օգնություն է խնդրում։

Մեծ Բրիտանիան, չճանաչելով «Թալիբանի» կառավարությունը, մեկ միլիոն ֆունտ է հատկացրել հումանիտար կազմակերպություններին՝ Աֆղանստանի տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով։ Բացի այդ, Աֆղանստանի իշխանություններին օգնություն է առաջարկել Չինաստանը։