Աֆղանստանում ընթանում են նախագահական ընտրություններ: Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում է 16 թեկնածու: Գլխավոր թեկնածուներ են համարվում Աշրաֆ Գանին և Աբդուլլա Աբդուլլան:
Ընտրական գործընթացի ժամանակ երկրի մասշտաբով անվտանգության ապահովման նպատակով մոբիլիզացված է 70 հազար զինվորական:
Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի 19-ին, իսկ վերջնականը՝ նոյեմբերի 7-ին: Այն դեպքում, եթե երկրորդ փուլը լինի անխուսափելի, այն կկայանա նոյեմբերի 23-ին: