Աֆղանստանում դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է յոթ, վիրավորվել՝ 99 աշակերտ
Աֆղանստանի դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է յոթ աշակերտ, իսկ 99-ը՝ վիրավորվել։
Թալիբանի ներքին գործերի նախարարության խոսնակ Աբդուլ Մատին Քանիի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի հյուսիսարևելյան Կունար նահանգում՝ Պակիստանի հետ սահմանի մոտ։
Իր նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել դպրոցի մոտակայքում գտնվող հանքարդյունաբերական ընկերության պայթուցիկների պահեստում։
Այնուամենայնիվ, Կունար նահանգային հիվանդանոցի ղեկավար Մավլանա Դադը «Ալ Ջազիրա»-ին ասել է, որ զոհերի թիվը կարող է աճել։