Աֆղանստանի Խոստ նահանգի հյուրանոցներից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ 7 մարդ
Աֆղանստանի Խոստ նահանգի հյուրանոցներից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ 7 մարդ

Աֆղանստանի Խոստ նահանգի հյուրանոցներից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել 7 մարդ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերի թվում կան պակիստանցիներ։ Խոստը Պակիստանի հետ սահմանին գտնվող նահանգ է։

Պայթյունի ստույգ պատճառը հայտնի չէ։

Այն բանից հետո, երբ 2021 թվականին միջազգային կոալիցիան լքեց Աֆղանստանը և երկիրը հայտնվեց թալիբների տիրապետության տակ, իսլամիստների հարձակումները Աֆղանստանում ավելի քան հազար մարդ են սպանել: