Աֆղանստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են «Հականի ցանց» խմբավորման 11 անդամի

15:40, 05.09.2018

Աֆղանստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են «Հականի ցանց» ահաբեկչական խմբավորման 11 անդամի:

Տարածված լրատվությամբ,ձերբակալվածները իրականացնում էին ահաբեկչական գործունեություն: Նրանք հիմնականում զբաղված են եղել պայթուցիկ սարքերի մոնտաժմամբ:

Ձերբակալության ժամանակ իրավապահները հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք, զինամթերք և մոտոցիկլեր:

«Հականի ցանց» խմբավորման կազմակերպմամբ, 2012 թվականին Աֆղանստանում տեղի ունեցել հարձակում ԱՄՆ-ի դեսպանատան վրա:

Նմանատիպ