Աֆղանստանի Ղունդուզ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 33 մարդ
Աֆղանստանի Ղունդուզ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 33 մարդ: Տեղեկությունը տարածում է «Reuters» գործակալությունը։
Պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի հյուսիսում գտնվող Ղունդուզ քաղաքի մզկիթի մոտ: Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 33, վիրավորվել՝ 43 մարդ։
Թալիբների վարչակազմի ներկայացուցիչ Զաբյուլլա Մուջահիդը հայտարարել է, որ միջադեպի կազմակերպիչները «չարի տարրեր են, և որ զգալի ջանքեր են գործադրվում նրանց ձերբակալելու և պատժելու համար»:
Ահաբեկչական ոչ մի խմբավորում դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։