Աֆղանստանի և Պակիստանի միջև սահմանային հակամարտությունն ավարտվել է Կատարի և Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ
Աֆղանստանի և Պակիստանի միջև սահմանային բախումներն ավարտվեցին Կատարի և Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ։ Թալիբանի խոսնակը հայտարարել է, որ Աֆղանստանը դադարեցրել է հարձակումները Կատարի և Սաուդյան Արաբիայի խնդրանքով։ Երկու արաբական երկրները մտահոգություն են հայտնել բախումների վերաբերյալ։
Հոկտեմբերի 11-ի ուշ երեկոյան աֆղանական զորքերը կրակ են բացել պակիստանյան սահմանային դիրքերի վրա։
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումները պատասխան են եղել շաբաթվա սկզբին Աֆղանստանում Պակիստանի կողմից իրականացված օդային հարվածներին։ Քաբուլը հայտարարել է, որ սպանվել է 58 պակիստանցի զինվոր։ Պակիստանն էլ իր հերթին հայտարարել է, որ սպանվել է ավելի քան 200 աֆղան զինյալ։
«Աֆղանստանի բարեկամները՝ Քաթարը և Սաուդյան Արաբիան, ասացին, որ պատերազմը պետք է դադարեցվի, ուստի պատերազմը դադարեց մեր կողմից, և իրավիճակը այժմ վերահսկողության տակ է։ Մենք ուզում ենք լավ հարաբերություններ։ Մենք հասանք մեր նպատակներին շաբաթ երեկոյան ռազմական գործողության ժամանակ։ Եվ, իհարկե, մենք զգույշ ենք, որպեսզի չվնասենք քաղաքացիական անձանց։ Պատերազմը տարածվել է Պակիստանի մի քանի կիլոմետր տարածքի վրա, ուստի նրանք իրենք պետք է վերահսկեն այս զինյալներին։ Մենք կարողացել ենք անվտանգություն ապահովել Աֆղանստանի հսկայական տարածքի համար 40 տարվա հակամարտությունից հետո և կարճ ժամանակում։ Ուրեմն ինչո՞ւ նրանք չեն կարող նույնը անել։ Մենք կողմ ենք «զրոյական լարվածությանը»։ Եթե նրանք չեն ցանկանում երկխոսության մեջ մտնել, ապա Աֆղանստանն ունի իրավիճակը լուծելու այլ եղանակներ», – ասաց Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքին։