Աֆղանական թալիբները հայտնում են, որ Պակիստանի կողմից երկրում իրականացված ականանետային և հրթիռային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորվել՝ 70-ը
Աֆղանական թալիբները հայտնում են, որ Պակիստանի կողմից երկրում իրականացված ականանետային և հրթիռային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորվել՝ 70-ը, ըստ թալիբների խոսնակի տեղակալ Համդուլլահ Ֆիտրատի։
«Ժամը 14:00-ին սկսված այս հարձակումների թիրախը սովորական մարդկանց տներն էին, այդ թվում՝ Աֆղանստանի Սայեդ Ջամալուդդին համալսարանը։ Ցավոք, մեր 70 հայրենակիցներ, այդ թվում՝ 30 ուսանողներ, կանայք և երեխաներ, վիրավորվել են, իսկ չորսը նահատակվել են։ Մենք խստորեն դատապարտում ենք Պակիստանի ռազմական ռեժիմի այս հարձակումները, որոնք թիրախավորել են քաղաքացիական անձանց, ակադեմիական և կրթական հաստատություններին», – ասել է Համդուլլահ Ֆիտրատը։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարձակման թիրախը Աֆղանստանի Կունար նահանգն էր։ Նրանց խոսքով՝ վիրավորների մեծ մասը կանայք և երեխաներ են եղել։ Իսլամաբադը հերքել է տեղեկատվությունը, այն անվանելով «բացահայտ սուտ»։