Աֆղան Մուխթարլըի գործով եվրադատարանի հարցերին պատասխանելու համար ունենք մի քանի շաբաթ. Թեա Ծուլուկիանի
Աֆղան Մուխթարլըի գործով եվրադատարանի հարցերին պատասխանելու համար ունենք մի քանի շաբաթ. Թեա Ծուլուկիանի

Աֆղան Մուխթարլըի գործով եվրադատարանի հարցերին պատասխանելու համար ունենք մի քանի շաբաթ,- այս մասին լրագրողներին է հայտնել արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Նրա խոսքով, հարցերին պատասխանելու համար, արդարադատության նախարարությունը տարբեր գերատեսչություններից կստանանք տեղեկություն և եվրոպական դատարանին կներկայացնի ընդհանուր փաստաթուղթ:

«Եվրադատարանի հարցերին պատասխաններ կազմելու համար մենք ունենք մի քանի շաբաթ: Արդարադատության նախարարությունը պետական կառույցները կներկայացնի Ստրասբուրգի դատարանի առջև, ուստի այս հարցերին պատասխանելու համար, մենք տարբեր գերատեսչություններից կստանանք տեղեկություն և եվրոպական դատարանին կներկայացնենք ընդհանուր փաստաթուղթ»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին:

Աֆղան Մուխթարլըի գործով Վրաստանի արդարադատության նախարարությունը եվրոպական դատարանից ստացել է 8 հարց, որոնց պատասխանելու համար ունի մի քանի շաբաթ:

2017 թվականի մայիսի 29-ին, Աֆղան Մուխթարլըի և նրա կնոջ՝ Լեյլա Մուստաֆաևայի շահերը եվրադատարանում պաշտպանում են «Սահմանադրության 42-րդ հոդված»-ի իրավաբաններ Արչիլ Չոփիկաշվիլին և Նիկոլոզ Լեգաշվիլին: