Աֆգան Մուխթարլին ազատվել է բանտից
Աֆգան Մուխթարլին ազատվել է բանտից

Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին ազատվել է բանտից: Այս մասին սոցիալական ֆեյսբուկ ցանցում գրել է նրա եղբայրը, Ռամազան Մուխթարլին: Ըստ նրա, Աֆղան Մուխթարլիին անմիջապես տարել են օդանավակայան, որտեղից լրագրողը մեկնել է Գերմանիա:

Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, Աֆգան Մուխթարլիի պատժի մի մասը փոխվել է պայմանականով:

Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին 2017 թվականի մայիսի 29-ին անհետացել է Թբիլիսիից: Հաջորդ օրը նա փաստաբանին ասել էր, որ իրեն բռնի ուժով տեղափոխել են Ադրբեջանի տարածք: Ադրբեջանի դատարանը Մուխթարլիին դատապարտել էր 6 տարով ազատազրկման: Մուխթարլին իրեն մեղավոր չի ճանաչում սահմանը անօրեն հատելու, մաքսանենգության և սահմանապահներին դիմադրություն ցույց տալու մեղադրանքներում և այս գործը համարում է քաղաքական: