Գորիի մունիցիպալիտետի Աձվի գյուղից ռուս բռնազավթիչները առևանգել են երկու մարդու:
Ինչպես առաջին ալիքին հայտնել է գյուղի լիզորը, Էմզար Գունդիշվիլին և Թեմուր Կազիևը գտնվում էին գյուղական գերեզմանոցում, երբ նրանց առևանգել են ռուս այսպես կոչված սահմանապահները:
Միջադեպի այլ մանրամասներ դեռևս անհայտ են:
Վրաստանի քաղաքացիների առևանգման փաստը արդեն հաստատել են պետական անվտագության ծառայությունում:
Գերատեսչության լրատվությամբ, գործում է թեժ գիծ: Միջադեպի մանրամասները փոխանցվել են Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին: