Աձվի գյուղի երկու բնակիչներին ազատել են բռնազավթված Ցխինվալիի այսպես կոչված մեկուսարանից

Աձվի գյուղում ռուս օկուպանտների կողմից առևանգված  բնակիչներ Դավիթ Գերկեուլիին և Իվանե Գունդիաշվիլուն ազատ են արձակել բռնազավթված Ցխինվալիի այսպես կոչված մեկուսարանից:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, Գերկեուլիի և Գունդիաշվիլու ազատ արձակման դիմաց վճարել են տուգանք:

Նրանց ազատելու մասին տեղեկությունն Առաջին ալիքին հաստատել են պետական անվտանգության ծառայությունում:

Ռուս օկուպանտները երեկ Աձվի գյուղից առևանգել էին երկու բնակչի: