Ադրբեջանում զինված հարձակման արդյունքում վիրավորվել է պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան
Ադրբեջանում զինված հարձակման արդյունքում վիրավորվել է պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան

Ադրբեջանում զինված հարձակման արդյունքում վիրավորվել է պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան։

Հարձակումը տեղի է ունեցել օրենսդիրի տան մոտ։ Մուստաֆան հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա երկու վիրահատության է ենթարկվել։

Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներին պատմում է նրա օգնականը, Ֆազիլ Մուստաֆայի վիճակն այս պահին բավարար է։ Նա վնասվածքներ է ստացել ոտքի և կողքի շրջանում։

Հետաքննությունը հարձակումը գնահատում է որպես ահաբեկչություն։ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել երկու հոդվածով՝ պետական ​​կամ հասարակական գործչի կյանքին վնաս պատճառելու փորձ՝ նրա ծառայողական կամ քաղաքական գործունեությունը դադարեցնելու կամ վրեժխնդիր լինելու համար և  ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, պահել և կրել։