Ադրբեջանում Վրաստանի դեսպանը հայտարարում է, որ Միխեիլ Ղավելաշվիլիի այցի շրջանակում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության, մշակութային-հումանիտար և տնտեսական հարցեր
Ադրբեջանում Վրաստանի դեսպանը հայտարարում է, որ Միխեիլ Ղավելաշվիլիի այցի շրջանակում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության, մշակութային-հումանիտար և տնտեսական հարցեր

Միխեիլ Ղավելաշվիլիի այցի շրջանակում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության, մշակութային-հումանիտար և տնտեսական հարցեր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն։

Նրա խոսքով՝ Միխեիլ Ղավելաշվիլիի այցը կնպաստի Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունների աշխուժացմանն ու ամրապնդմանը։

«Այսօր Ադրբեջանի Հանրապետությունում սկսվում է Վրաստանի նախագահի՝ Միխեիլ Ղավելաշվիլիի պաշտոնական այցը։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը Վրաստանի համար ռազմավարական գործընկեր և բարեկամ երկիր է։ Ծրագիրը նախատեսված է երկու օրով։ Այսօր նախատեսված են մի շարք պրոտոկոլային և մշակութային միջոցառումներ։ Մեզ համար մեծ պատիվ է ընդունել պարոն նախագահին Վրաստանի դեսպանատանը՝ Ադրբեջանի Հանրապետությունում։ Նա հանդիպում կունենա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։ Մենք կտեղեկացնենք նախագահին ընթացիկ ծրագրերի մասին՝ ինչպես է իրականացվում այն հանձնարարականների կատարումը, որոնք տրվել են երկրի իշխանությունների կողմից։ Ներկայացվելու է նաև երկկողմ հարաբերությունների դինամիկան և ապագա ծրագրերը։

Կարծում եմ՝ այսօր շատ հետաքրքիր և կարևոր հանդիպումներ են նախատեսված, իսկ վաղը առավոտյան կսկսվեն բարձր մակարդակով հանդիպումներ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Կկայանա հանդիպում Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ պարոն Իլհամ Ալիևի հետ։ Նաև նախատեսված են հանդիպումներ վարչապետի, խորհրդարանի խոսնակի հետ։ Կքննարկվեն մի շարք երկկողմ հարցեր, որոնք գտնվում են օրակարգում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր և, իհարկե, մշակութային-հումանիտար ուղղությունը։ Դրանից բացի, կքննարկվեն կարևոր տնտեսական հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրների միջև օրակարգային թեմաներին։ Խոսքը վերաբերում է մեգանախագծերին, որոնք առնչվում են վերականգնվող էներգիային, տարանցիկ ներուժի աճին, ներդրումների ներգրավմանը, առևտրաշրջանառության ավելացմանը և այլ կարևոր մանրամասներին, որոնք մեր երկրների հարաբերությունները կտանեն դեպի նոր մակարդակ։ Կքննարկվեն բազմաթիվ հաջողված հարցեր և նախագծեր։ Կարծում եմ՝ նախագահի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանն ու ամրապնդմանը», – հայտարարել է Պատարաձեն։