Ադրբեջանում Վրաստանի անկախության օրվան նվիրված հանդիսավոր ընդունելություն է անցկացվել
Ադրբեջանի Հանրապետությունում Վրաստանի անկախության օրվան նվիրված հանդիսավոր ընդունելություն է անցկացվել։
Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, Ադրբեջանի Հանրապետության Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Ադրբեջանի մշակույթի փոխնախարար Մուրադ Հուսեյնովը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Գիորգի Միրցխուլավան, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Իրակլի Քադագիշվիլին և Զազա Լոմինաձեն։
Հանրությանը ողջունել են Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանն Ադրբեջանում Զուրաբ Պատարիձեն և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։
Միջոցառման ժամանակ կատարվել են Վրաստանի և Ադրբեջանի օրհներգերը։ Ցուցադրվել են Վրաստանի տարբեր շրջանների ազգային հագուստներ և զարդեր՝ ներկայացնելու բազմադարյա ավանդույթները։ Երեկոն երաժշտորեն ձևավորել են Նիկա Նիկվաշվիլին նվագախմբի և բենդի ուղեկցությամբ, «Շվիդկացա» անսամբլը և լարային քառյակը։
Միջոցառումը կազմակերպվել է Վրաստանի մշակույթի և արտգործ նախարարությունների, Վրաստանի դեսպանատան և Հեյդար Ալիևի հիմնադրամի աջակցությամբ։
Մայիսի 24-ին Հեյդար Ալիևի կենտրոնում կկայանա տոնական համերգ, որին կմասնակցեն Վրաստանի օպերայի և բալետի պետական թատրոնի նվագախումբը և Ադրբեջանի նվագախումբը Նիկա Նիկվաշվիլու ղեկավարությամբ, երգիչներ Լիզա Բագրատիոնին, Մանանա Թոդաձեն, Կոնստանտին Ղիփիանին, Օթո Բազերաշվիլին և «Շվիդկացա» անսամբլը։
Մայիսի 26-ին Հեյդար Ալիևի կենտրոնը և Բաքվի Օլիմպիական մարզադաշտը կլուսավորվեն Վրաստանի դրոշի գույներով։