Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 144 նոր դեպք
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 144 նոր դեպք, ապաքինվել է 147 վարակակիր, մահացել՝ երկու պացիենտ:
Տվյալները հրապարակում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետից կից գործող օպերատիվ շտաբը:
Բացի այդ, վերջին 24 ժամում երկրում անցկացվել է 8 055 թեստ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Ադրբեջանում հաստատված է կորոնավիրուսի 232 973 դեպք, այդ թվում, ապաքինվել է 227 619 պացիենտ, մահացել՝ 3 195 վարակակիր:
Այս պահի դրությամբ, երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 2 159: