Ադրբեջանում ապրիլի 11-ին կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ: Այդ մասին ասված է երկրի ղեկավարի կայքում տեղադրված փաստաթղթում, հայտնում է Trend.az-ը:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի ստորագրել է արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելու մասին հրամանագիր, որոնք կանցկացվեն 2018 թվականի ապրիլի 11-ին»,- ասված է հրամանագրի տեքստում:
Հրամանագրի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է կազմակերպել արտահերթ նախագահական ընտրություններն Ընտրական օրենսգրքի համաձայն:
Ադրբեջանում նախագահական հերթական ընտրությունները պետք է կայանային 2018 թվականի հոկտեմբերի 17-ին:
Ավելի վաղ Ադրբեջանի «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար, փոխվարչապետ Ալի Ահմեդովը հայտարարել էր, որ հոկտեմբերին կայանալիք երկրի ղեկավարի ընտրություններին կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրելու գործող նախագահ Իլհամ Ալիևին:
2016 թվականի սեպտեմբերին Սահմանադրությունում իրականացված փոփոխությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահն ընտրվելու է յոթ տարի ժամկետով:
Հեղինակ -
Edgar Barsegyan