Ադրբեջանում Իրանի դեսպան. Հարավային Կովկասի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները
Ադրբեջանում Իրանի դեսպան. Հարավային Կովկասի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները

«Հարավային Կովկասի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները», -ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին։

Իրանցի դիվանագետի խոսքով, արևմտյան երկրների միջամտությունը տարածաշրջանում չի կարելի հաջող փորձ համարել, այդ ակտիվությունը չի օգնի տարածաշրջանում խնդիրների լուծմանը, ընդհակառակը, կբարդացնի իրավիճակը։

«Արևմտյան երկրներն առաջին հերթին հետապնդում են իրենց շահերը, ոչ թե տարածաշրջանի երկրների շահերը։ Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները։ Իրանի Իսլամական Հանրապետությունն այս ուղղությամբ երկկողմ և բազմակողմ շփումներ է պահպանում»,- ասել է Սեյյեդ Աբբաս Մուսավին։

Տեղեկության համար՝ ապրիլի 5-ին նախատեսված է եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև։