Ադրբեջանում հայտարարում են, որ Եվրամիության միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցել 10 հայ զինծառայողի
Ըստ մամուլի հրապարակումների՝ Ադրբեջանի ռազմագերիների, գերիների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը նշում է, որ Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել կալանավորված տասը զինծառայողի։
Զինվորական անձնակազմի տեղափոխումը, ըստ մամուլի հրապարակումների, նախաձեռնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումից հետո։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հայ զինվորականներին ադրբեջանական կողմը ձերբակալել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ պետական սահմանի Քալբաջարի հատվածում հայկական զինված ուժերի սադրանքը ճնշելիս։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հայ զինվորականների տեղափոխումը հաստատվել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում։