Ադրբեջանում հայտարարում են, որ առաջնագծում ողջ գիշեր ընթանում էին լարված մարտական գործողություններ, իսկ հայկական մամուլը տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղում 9-ամյա երեխայի մահվան մասին
Ադրբեջանում հայտարարում են, որ առաջնագծում ողջ գիշեր ընթանում էին լարված մարտական գործողություններ, իսկ հայկական մամուլը տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղում 9-ամյա երեխայի մահվան մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությամբ, առաջնագծում ողջ գիշեր ընթանում էին լարված մարտական գործողություններ:

Ադրբեջանական կողմի հայտարարությամբ, Հայաստանի զինված ուժերը փորձել են հակագրոհ իրականացնել կորցրած դիրքերը վերադարձնելու համար, սակայն ադրբեջանական զորքի ստորաբաժանումները կանխել են հակառակորդի փորձերը: Ադրբեջանի հայտարարությամբ, հրետանային կրակով ոչնչացված է հակառակորդ կողմի մեկ տանկ, մեկ զրահամեքենա, սպանված է 10 զինվոր:

Իր հերթին, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը տեղեկություն է տարածում Ադրբեջանի կողմից բացված կրակի հետևանքով 9-ամյա երեխայի մահվան մասին: Լրատվամիջոցների փոխանցմամբ, երեխայի մայրը վիրավոր է:

Բացի այդ, Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Շուշան Ստեփանյանը «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրում է, որ հակամարտության գոտում տարբեր ինտենսիվությամբ ընթանում են մարտական գործողություններ:

Հայաստանի պաշտպանության գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով, այժմ Հայաստանի ռազմական ստորաբաժանումները մի քանի ուղղություններով հետ են մղել Ադրբեջանի զինված ուժերի գրոհը և մի քանի հատվածներում դիմել պատժիչ միջոցների, որի հետևանքով հակառակորդին հասցվել է ինչպես տեխնիկայի, այնպես էլ՝ կենդանի ուժի զգալի վնաս: