Ադրբեջանում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ (ֆոտոշարք)
Ադրբեջանում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 5573 ընտրատեղամաս բացվել է տեղական ժամանակով 08:00-ին: Ընտրություններին քվերակելու իրավունք ունի ավելի քան հինգ միլիոն մարդ:
Ինչպես հայտարարել են Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ընտրություններում գրանցված են ռեկորդային թվով թեկնածուներ: Նրանց թիվը 1314 է:
Ընտրություններն անց են կացվում մեծամասնական ընտրակարգով: Սեփական թեկնածություն է ներկայացրել 20 քաղաքական կուսակցություն: Բացի այդ ընտրություններին մասնակցում են մեծ թվով անկախ թեկնածուներ:
Ըստ նախնական գնահատականների, 125-տեղանոց Մեջլիսում մեծամասնություն կստանա իշխող՝ «Նոր Ադրբեջան» կուսակցությունը:
Էգզիթփոլ են անցկացնում երեք ընկերություններ: Ընտրություններին հետևում են 77 000 տեղական և ավելի քան 880 միջազգային դիտորդներ: Այդ թվում ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաքելությունը: Նրանց գնահատականը հայտնի կլինի երկուշաբթի:
Ընտրատեղամասերը կփակվեն Թբիլիսիի ժամանակով 19:00-ին: Հենց այդ պահին հայտնի կդառնան էգզիթփոլների արդյունքները: Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանում են ավելի քան 130 արտասահմանյան լրատվամիջոցներ: Դրանց թվում է նաև Վրաստանի առաջին ալիքը: