Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 980 նոր դեպք, ապաքինվել է 309 վարակակիր
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 980 նոր դեպք, ապաքինվել է 309 վարակակիր, մահացել՝ 12 մարդ:
Տվյալները տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբը:
Վերջին 24 ժամում երկրում անցկացվել է 10 453 թեստ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Ադրբեջանում կորոնավիրուսի 241 651 դեպք է հաստատված, այդ թվում ապաքինվել է 231 370-ը, մահացել՝ 3 298-ը: