Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 879 նոր դեպք, ապաքինվել է 334 վարակակիր
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 879 նոր դեպք, ապաքինվել է 334 վարակակիր, մահացել՝ 11 մարդ:
Տվյալները տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբը:
Վերջին 24 ժամում երկրում անցկացվել է 9 776 թեստ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Ադրբեջանում կորոնավիրուսի 244 303 դեպք է հաստատված, այդ թվում ապաքինվել է 232 228-ը, մահացել՝ 3 325-ը: