Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 685 նոր դեպք, մահացել է 27 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 685 նոր դեպք, ապաքինվել է 1 931 պացիենտ, մահացել է 27 մարդ:
Տվյալները տարածվում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի նախարարների կաբինետի գործառնական շտաբի տվյալներին:
Համավարակի սկզբից մինչ օրս, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 222 885 դեպք, որտեղից ապաքինվել է 203 527 պացիենտ, մահացել է 2 845 վարակված:
Այս պահին երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը հասնում է 16 513-ի: