Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 509 նոր դեպք, ապաքինվել է 1427 պացիենտ, մահացել է 16 մարդ։
Տվյալները հրապարակում են Ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից գործառնական շտաբի տվյալներին։
Բացի այդ, վերջին 24 ժամում, երկրում կատարվել է 7 733 փորձարկում։
Համավարակի սկսվելուց ի վեր, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 328 668 դեպք, այստեղից ապաքինվել է 311 198 պացիենտ, մահացել է 4 742 մարդ։
Այս պահին, երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի քանակը հասնում է 12 728֊ի։