Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 420 նոր դեպք, մահացել` 29 մարդ

19:39, 28.10.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 420 նոր դեպք, ապաքինվել է 1 358 վարակակիր, մահացել` 29 մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 524 788 դեպք, որտեղից ապաքինվել է 489 032 պացիենտ:

Նմանատիպ