Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 146 նոր դեպք, ապաքինվել է 73 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 146 նոր դեպք, ապաքինվել է 73 վարակակիր, մահվան դեպք չի գրանցվել:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Բացի այդ, վերջին 24 ժամում կատարվել է 9 046 թեստ:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 337 602 դեպք, որտեղից ապաքինվել է 330 946 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 988-ի:
Այս պահի դրությամբ, վարակի ակտիվ դեպքերի թիվը հասնում է 1 668-ի: