Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 187 նոր դեպք, վարակից մահացել է 14 մարդ
Վերջին մեկ օրում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 187 նոր դեպք և վարակից մահացել է 14 մարդ: Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը՝ վկայակոչելով առողջապահության կից գործող օպերատիվ շտաբը:
Այս պահի դրությամբ, երկրի մասշտաբով բուժումը շարունակում է 9 617 կորոնավարակակիր:
Համավարակի տարածումից մինչ օրս Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 245 490 դեպք, մահացել է 3 339 մարդ: