Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր առավոտյան հայկական կողմը կրակ է բացել Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես, գերատեսչության հաղորդմամբ, ռմբակոծվում են Գերանբոյի, Տերտերի, Աղդամի և Աղջեբադի շրջանները, որի հետևանքով տուժել է մեկ քաղաքացիական անձ:
Այսօր առավոտվանից, Ադրբեջանի կողմից հրետանային կրակի վերսկսման մասին տեղեկություններ է տարածում նաև Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը: Շուշան Ստեփանյանը սոցիալական ցանցում գրում է, որ կրակը բացվել է հյուսիսային և հարավ-արևելյան ուղղություններով: