Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել Վրաստանի հետ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրին
Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել Վրաստանի հետ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրին

Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել Վրաստանի հետ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկման է դրվել «Ադրբեջանի կառավարության և Վրաստանի կառավարության միջև պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիրը», որը ստորագրվել է 2023 թվականի ապրիլի 24-ին Բաքվում և բաղկացած է նախաբանից և 13 հոդվածից։

Համաձայնագրի նպատակն է նպաստել և ամրապնդել կողմերի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև գործնական գործունեություն ծավալել կողմերի կողմից ընդունված ռազմական համագործակցության ծրագրերի իրականացման համար։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը պարտավորվում են զարգացնել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմական կրթությունը, ուսուցումն ու վարժանքները, պաշտպանության և անվտանգության քաղաքականությունը, խաղաղապահ և հումանիտար գործողություններ, պաշտպանության ոլորտում կիբերանվտանգությունը, համագործակցությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ քննարկումից հետո փաստաթուղթը քվեարկվել և հավանության է արժանացել։