Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Հայաստան

13:48, 29.04.2026

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է Հայաստան: Ադրբեջանի կառավարության անդամներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում։

Նշենք, որ Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովի նախագահն է։

Հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների վերջին նիստը տեղի է ունեցել Գաբալա քաղաքում անցյալ տարվա նոյեմբերի 28-ին։

Նմանատիպ